BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

«Հիմա դա վարչական ռեսուրսի օգտագործո՞ւմ է, թե՞ ոչ»

«Հիմա դա վարչական ռեսուրսի օգտագործո՞ւմ է, թե՞ ոչ»
17.11.2015 | 01:33

ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ (ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար)

-Ինչո՞ւ չմասնակցեցիք «Այո»-ի և «Ոչ»-ի ռեալիթի շոուին:
-Այդ ժամանակահատվածում այլ ծրագրեր, այլ պարտավորություններ ունեի: Ասել եմ, որ որևէ քարոզչության չեմ պատրաստվում մասնակցելու:
-Ձեր տպավորությամբ, այդ շոուով ինչպիսի՞ քարոզարշավ է իրականացվում:
-Կան և՛ դրական, և՛ բացասական կողմեր: Դրականն այն է, որ ցույց է տրվում իրական կյանքը, մարդիկ շփվում են, հարցեր են տալիս և քաղաքական գործիչներից ուղիղ պատասխան են ստանում, ինչու՝ այո, և ինչու` ոչ: Այլ հարց է, թե դա ինչ չափով է համոզիչ: Միայն այն հանգամանքը, որ այդքան համայնքների խնդիրներ են վերհանվում, արդեն լավ է:
-ՀԱԿ խմբակցության ղեկավարը հայտարարել է, որ քարոզարշավն ուղեկցվում է ակնհայտ խախտումներով: Դուք անձամբ «պարիտետի» խախտում նկատե՞լ եք:
-Չեմ մասնակցում քարոզարշավին և հստակ չեմ կարող ասել: Բայց տեսնում եմ, որ բոլորն էլ օգտվում են քարոզարշավի ընձեռած հնարավորություններից: Համացանցով եմ շատ հետևում, որևէ մեկը «Ոչ»-ին չի մերժում: ՈՒնեն իրենց մտքերն արտահայտելու բոլոր հնարավորությունները: Ավելին, կան հատուկ կայքեր, որոնք «Ոչ»-ին են ավելի շատ տեղ տալիս, քան «Այո»-ին:
-Այդուհանդերձ, Դուք տեսնո՞ւմ եք այնպիսի լուրջ խախտումներ, որոնք հիմք կտան դիմելու ՍԴ, ինչպես փորձում է անել ՀԱԿ-ը:
-Ով տեսել է այդքա՜ն լուրջ խախտումներ, թող դիմի: Ես չեմ տեսել: Իսկ եթե խոսում ենք վարչական ռեսուրսի օգտագործման մասին, ապա շատերն են այդպես վարվում, անգամ հակառակ բևեռից: Շատ հաճախ եմ տեսնում, ովքեր են օգտվում ազատ եթերից, ովքեր չեն մասնակցել ո՛չ 2012-ի, ո՛չ 2013-ի նախընտրական ծրագրերին, խմբակցությունների անդամներ չեն: Ենթադրենք, այդ եթերը տրամադրված էր «Ժառանգություն» կուսակցությանը, բայց օգտվում են այլք: Հիմա դա վարչական ռեսուրսի օգտագործո՞ւմ է, թե՞ ոչ: Փաստորեն, նրանց խախտումները չի կարելի նկատել, իսկ «Այո»-ինը կարելի՞ է:


Ճեպազրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1028

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ